News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց պատրիարքի ընտրությունների ձգձգման ու պետության միջամտությունների պատճառի մասին մեջլիսում գրավոր հարց է ուղղել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Կարո Փայլանը գրավոր հարցադրման մեջ նշել է, որ Հայոց պատրիարքը 8 տարի առողջական խնդիրների պատճառով չի կարողանում կատարել իր պարտականությունները եւ 2017–ի մարտի 15–ին հայ հոգեւորականները որպես պատրիարքի տեղապահ ընտրել են արք. Գարեգին Բեքչյանին։

Փայլանի հարցադրման մեջ եղել են հետեւյալ կետերը.

1.Ինչ հիմքով է պետությունը հայ համայնքի պատրիարքի ընտրություններին միջամտում։

2.Կա արդյոք միջամտությու՞ն, ինչպես պնդում է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը։

3. Երբ հայ համայնքում պատրիարքի ընտրությունների հետ կապված համաձայնություն կա եւ աշխատանքներ արվել են, ինչն է ձգձգման պատճառը։

4. Նախագահ Էրդողանը Հունաստանում ասաց, որ Արեւմտյան Թրակիայում չեն կարողանում ընտրել գլխավոր իմամին։ Այդ համատեքստում ինչպես եք մեկնաբանում այն փաստը, որ Թուրքիայում հայ համայնքը երկար տարիներ չի կարողանում ընտրել պատրիարքին։

5. Երբ է վերջանալու Հայոց պատրիարքի ընտրությունների անցկացման դեմ արգելքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ