News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԻՆ փրկարարական գույքը համալրվել է գերժամանակակից եւ եզակի տեխնիկայով: Այսօր՝ դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը ներկա եղավ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը:

Այս խմբաքանակը ներառում է «Струна-2» համալիր, 10 միավոր «Կամազ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա, ինժեներական եւ վթարափրկարարական վերապատրաստման գույք համապատասխան լսարանների համար, կենտրոնի՝ նոր կառուցվելիք ճգնաժամային կառավարման կենտրոնի համապատասխան սարքավորումներ, 2 միավոր դաշտային խոհանոցի ծավալման գույք, ջրափրկարարական հանդերձանք եւ այլ փրկարարական սարքավորումներ եւ տեխնիկա:

«Струна-2» համալիրը գերժամանակակից համակարգ է, որը հնարավորություն է տալիս ստուգել շենք-շինությունների ամրությունը եւ նախապես գնահատել երկրաշարժերի ռիսկերը: Հայաստանը դարձավ տարածաշրջանային այն եզակի երկրներից, որն ունի այս համակարգից: Դրա միջոցով, նախեւառաջ, հնարավոր է  գնահատել նոր կառուցվելիք շինության տեղակայման վայրի սեյսմիկ ռիսկերը, հողի ամրությունը, կատարել տեղանքի սեյսմիկ վիճակի հետազոտություն, ինչպես նաեւ պարզել արդեն կառուցված շենք-շինությունների վթարայնության աստիճանը: Այս շարժական համալիրի միջոցով իրականացվում են նաեւ հետցնցումային հետազոտություններ, որոնողափրկարարական աշխատանքներ, քանի որ այն հագեցած է ջերմադիտակներով, անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաեւ՝ դժվար հասանելի վայրերում նմանատիպ աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ տեխնիկայով եւ սարքավորումներով:

«Կամազ» մակնիշի մեքենաներն ունեն 4 տոննա տարողությամբ ջրային բակ, զինված են հատուկ փրկարարական գույքով եւ նախատեսված են տարբեր իրավիճակներում փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար: Ինչ վերաբերում է ինժեներական եւ վթարափրկարարական վերապատրաստման գույքին, ապա դրանցով զինվել են հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի 2 լսարաններ: Դրանք նախատեսված են փրկարարների եւ սակրավորների ուսուցման եւ վերապատրաստման համար: Գույքը ներառում է համակարգիչներ, ականազերծման, բուժպատրաստության եւ հրշեջ-փրկարակական գերժամանակաից եւ արդիական սարքավորումներ:

Ինչպես այս խմբաքանակի, այնպես էլ նախկինում ստացված փրկարարական գույքի անհրաժեշտ քանակը կհանձնվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։

Նշենք, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվելու է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենաշատ