News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Պաշտոնական այցելությամբ Աթենքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, հանդիպել է Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ԱԳ նախարարին՝ Պրոկոպիս Պավլոպուլոսը նշեց, որ ուրախ է ընդունել բարեկամ Հայաստանի արտգործնախարարին եւ հույս հայտնեց, որ այս այցը կնպաստի Հայաստանի եւ Հունաստանի միջեւ կապերի առավել ամրապնդմանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ խորհրդանշական է դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հոբելյանական տարում պաշտոնական այցով գտնվել Հունաստանում եւ փոխանցեց ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները, ինչպես նաեւ Երեւան այցելելու հրավերը:

Հունաստանի նախագահը եւ Հայաստանի ԱԳ նախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջեւ բամզաբովանդակ համագործակցության կապակցությամբ՝ ընդգծելով, որ երկու եղբայրական ժողովուրդները միմյանց կապված են դարավոր բարեկամությամբ եւ փոխադարձ մեծ համակրանքով:

Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-հունական քաղաքական երկխոսության խորացման, տնտեսական կապերի առավել ակտիվացման վերաբերյալ:

ԵՄ հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց Հայաստան – Եվրոպական միություն ընդլայնվող հարաբերությունները։

Էդվարդ Նալբանդյանը Պրոկոպիս Պավլոպուլոսին ներկայացրեց հաջորդ տարի Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի օրակարգն ու հիմնական թեմաները։ Հունաստանի նախագահը կարեւորեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Երեւանում եւ հաջողություն մաղթեց այդ ներկայացուցչական միջոցառման կազմակերպման գործում։

Հայաստանի արտգործնախարարը Հունաստանի նախագահին ներկայացրեց ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ