News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նալբանդյան փողոցի շուկա ծառայող հատվածը դժվարանցանելի է ձյան եւ մերկասառույցի պատճառով: Վիճակը ավելի է վատթարանում օրեցօր եւ, եթե պատասխանատուները չհոգան այս մասին, ապա հետզհետե այս հատվածը անանցանելի կդառնա, հաղորդում է Jnews.ge-ն:: 

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում 38 կոտրվածքի դեպք է գրանցվել: Դա ուղիղ հետեւանքն է Ախալքալաքում տիրող ճանապարհների վիճակի:

Նալբանդյան փողոցի սկզբնամասը, մոտավոր 300 մետր հատվածը շուկայի է վերածվել, չնայած որ Ախալքալաքը շուկա ունի: Առեւտրականները ամեն անգամ մաքրում են ձյունը եւ լցնում փողոցի մեջտեղը: Ինչի պատճառով առաջանում է բլրակ, որը ամեն անգամ ցրտահարվելուց ավելի է պնդանում ու վտանգավոր դառնում: Թե առեւտրականները եւ թե գնորդները իրենց մտահոգությունն են հայտնում, որ ճանապարհի այս հատվածը չի մաքրվում։

Անցած տարի, դեկտեմբերի 21-ին, երբ մենք դիմեցինք տեղական իշխանությանը նույն հարցով, քաղաքում լիազոր Արմեն Խաչատրյանը պատասխանեց, որ մեծ տեխնիկա հնարավոր չէ մտցնել այդտեղ, իսկ փոքր տեխնիկան արդեն չի կարողանում մաքրել այդ մեծ եւ ամրացած սառցակույտը:

Սակայն այս տարի եւս ոչինչ չի արվում, որպեսզի վաղը նորից նույն սառցակույտը չառաջանա: Նյութի պատրաստման ընթացքում այդպես էլ չկարողացանք խոսել Արմեն Խաչատրյանի հետ, ով նույն պաշտոնին է:

Դիմեցինք ՍՊԸ «Սանմաքրմանը», որը պատասխանատու է քաղաքը ձյունից մաքրելու համար: Տեղում էր հաշվապահը, որը ասաց, որ ինքը հարցերին պատասխանել չի կարող: Սակայն նա շեշտեց այն, որ թող վաճառողները հանեն իրենց վագոնները, որպեսզի կազմակերպությունը կարողանա ազատ տեղաշարժել մեքենաները փողոցի մաքրման նպատակով։

Վաճառականները պնդում են, որ հնարավոր է մաքրել, քանզի այս փողոցով իրենք ապրանք են ստանում եւ առաքումը իրականացվում է հենց այս հատվածում մեծ մեքենաների օգնությամբ։

«Մենք ինքներս ենք հավաքում ձյունը պարկերի մեջ, եւ դուրս հանում, ում դիմենք՞ մի անգամ դիմեցինք վարչության պետին, ասաց մեր ձեռքը բան չկա, այ եթե նրանք որոշեն մաքրել ուշ ժամին, երբ այստեղ ոչինչ չկա, մենք ինքներս էլ կօգնենք», – ասում է մրգեղեն եւ բանջարեղեն վաճառողը։

Վարորդների համար այս փողոցները մղձավանջ են:

«Մաքսիմալ զգուշությամբ ենք անցնում, վախենում ենք հետիոտնը չնկնի մեքենայի տակ», – ասում է վարորդը:

Մեկ ուրիշ վարորդ էլ ականատես է եղել, թե ոնց են ընկնում եւ կօտրվածք ստանում։

Թե ինչի չի մաքրվել դեռ ճանապարհի այս հատվածները, փորձեցինք ճշտել քաղաքապետարանում: Քաղաքապետ Յուրիկ Ունանյանը ասաց, որ հնարավորինս շուտ աշխատանքներ կկատարվի այդ ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի ազատ տեղաշարժվել այս ճանապարհահատվածով:

Թե ինչքանով կավելանա Ամանորը գիպսապատ ձեռքերով եւ ոտքերով դիմավորողների թիվը մինչ Ախալքալաքում մտորում են ճանապարհների մաքրման մասին, կտեսնենք մոտ ապագայում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ