News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիներ եւ բարեգործական կազմակերպության աշխատակցուհին ձերբակալվել են Մարիինյան թատրոնի ամենահին աշխատակցուհու, Լենինգրադի 93-ամյա բնակչուհու սպանության կասկածանքով: Այս մասին ասվում է Տարածաշրջանային քննչական կոմիտեի կայքում:

Ըստ հետաքննության վարկածի՝ կասկածյալը մի քանի ամիս խնամել է տարեց կնոջը եւ շահադիտական նկատառումներից ելնելով որոշել սպանել նրան: Մտածածը իրականացնելու համար կինը դիմել էր իր երկու ծանոթներին՝ խոստանալով նրանց դրամական պարգեւ:

Նոյեմբերի 20-ին կասկածյալը բացել է տարեց կնոջ բնակարանի դուռը հանցակիցներից մեկի համար, մինչդեռ երկրորդը հետեւում էր տիրող մթնոլորտին: Հանցակիցները խուզարկել են բնակարանը, գողացել տարեց կնոջ վարկային քարտը եւ հայտնի երգչի հին լուսանկարը՝ ինքնագրով: Քննչական կոմիտեում նշում են, որ հանցագործներին չի հաջողվել օգտագործել քարտը, քանի որ չգիտեին PIN կոդը:Հետաքննության եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են ՀՀ երկու քաղաքացիներ (ծ. 1983 եւ 1984), ինչպես նաեւ բարեգործական հասարակական կազմակերպություններից մեկի աշխատակցուհին (ծ. 1975): Այժմ որոշվում է ձերբակալվածների կալանավորման եւ նրանց դեմ մեղադրանքներ ներկայացնելու հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ