News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Չինաստանում տեղի է ունեցել երկու զույգ նույնական երկվորյակների հարսանիքը, հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Mirror-ը: 26-ամյա Չժեն Դաշուան և Չժեն Սյոշուան պսակադրվել են 23-ամյա Լյան Ցզինի և Լյան Ցինի հետ: Երկու զույգն էլ հարսանիքի տոնակատարությանը միանման հագուստ էին կրում. փեսացուները՝ մուգ կոստյումներ, գլխարկ և կարմիր վզկապ, իսկ հարսնացուները՝ սպիտակ շորեր միանման սանրվածքներով:

Փեսացուների և հարսնացուների ընտանիքները ճանաչում են միմյանց արդեն 10 տարի: Հարսանիքը տեղի ունեցավ դեկտեմբերի 3-ին Խեյլունցզյան նահանգի Դացին քաղաքում:

Հարսանիքի տեսագրությունը արագ տարածվեց համացանցում՝ հասնելով արևմտյան ԶԼՄ-ներին: 

Եթե ամուսիններից մեկը կասկածի իր կնոջը դավաճանության մեջ, ապա գենետիկ թեսթը միանման ԴՆԹ-ների պատճառով թույլ չի տա պարզել, թե երկու եղբայրներից ով է երեխայի հայրը, գրում է The Mirror-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ