News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության կատարման մեջ մեղադրվող ՀՀ երկու քաղաքացիներին Հայաստան արտահանձնելու ընթացակարգերը լիարժեքորեն պահպանվում են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, ըստ որոնց Վրաստանի իրավապահ մարմինները հայկական կողմին չեն հանձնում «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության կատարման մեջ մեղադրվող ՀՀ երկու քաղաքացիներին, ինչի պատճառով հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմինները հայտնվել են փակուղում:

Դատախազության փոխանցմամբ, հենց Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների միջեւ սերտ, համագործակցված աշխատանքի արդյունքում են այդ անձինք հայտաբերվել եւ կալանավորվել հարեւան երկրի տարածքում:

«Երկրորդ՝  վերոնշյալ անձանց քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից միջնորդությունը վրացական կողմին սահմանված կարգով ներկայացվելուց սկսած՝ Էքստրադիցիոն ընթացակարգերը լիարժեքորեն պահպանվում են: Գործընթացը թույլատրելի եւ նախատեսված ժամկետների սահմաններում է: Այս պահին էլ երկու երկրների դատախազությունները, գտնվելով ակտիվ աշխատանքային շփումներում, իրականացնում են հանձնման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,-նշեցին դատախազությունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժողովուրդ» թերթը գրել է. «Հայաստանյան իրավապահ համակարգը հայտնվել է փակուղու առաջ: Բանն այն է, որ արդեն մոտ երկու ամիս է` չի հաջողվում կազմակերպել Երեւանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ այս տարվա սեպտեմբերին տեղի ունեցած կրակոցների գործով մեղադրյալներին Վրաստանից Հայաստան տեղափոխելը:

Ալավերդցի քրեական հեղինակություններ Ալբերտ Բլբուլյանը եւ Արմեն Կարադավիդովը, որ մեղադրվում են ալավերդցի մեկ այլ քրեական հեղինակության՝ Վահագն Աբգարյանի ընկերոջ սպանության եւ Վահագնի սպանության փորձի մեջ, դեպքից հետո փախել էին Վրաստան:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` քրեական այս երկու հեղինակությունները բավական լուրջ կապեր ունեն այդ երկրի իշխանական վերնախավում, ու հիմա նրանք գործին խառնել են իրենց մերձավորներին, որպեսզի հնարավորինս երկարաձգվի նրանց վերադարձնելը, իսկ եթե հնարավոր է՝ ընդհանրապես ձախողվի այդ գործընթացը, խուսափեն պատժից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ