News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բրիտանացիների գրեթե կեսը կողմ է արտահայտվել Մեծ Բրիտանիա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցի չեղարկմանը, այն բանից հետո, երբ ամերիկյան ղեկավարը իր աջակցությունն է հայտնել բրիտանական աջ ծայրահեղական կազմակերպությանը։ Այս մասին են վկայում Independent  թերթի համար BMG Research կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները։

Նոյեմբերի  վերջին ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում  տեղադրել է բրիտանական Britain First աջ ծայրահեղական կազմակերպության ղեկավարներից մեկի՝ Ջայդոն Ֆրանսենի կողմից հրապարակված հակամուսուլանական տեսանյութերի հղումները։ Երկու կադրերում, որոնց իսկությունը անհայտ է, մուսուլման ներգաղթյալները հարձակվում են մարդկանց վրա, իսկ տեսանյութերից մեկում ջարդում Մարիամ Աստվածածնի արձանը։

Հարցման մասնակիցները պետք է պատասխանեին, թե այս հրապարակումից հետո արժի արդյոք պաշտոնապես չեղարկել  Միացյալ Թագավորություն Թրամփին ուղարկված պաշտոնական այցի հրավերը։

Հարցման արդյունքում  հարցվածների 48 տոկոսը կողմ է արտահայտվել այցի չեղարկմանը, իսկ ԱՄՆ նախագահի այցի օգտին արտահայտվել է բրիտանացիների 31 տոկոսը։ Հարցվածների 21 տոկոսը չի կողմնորոշվել պատասխանի հարցում։

Սրա հետ մեկտեղ, հարցվածների 43 տոկոսը պատասխանել է, որ «ցանկացած այլ պարագայում» Թրամփը կարող է այցելել Մեծ Բրիտանիա, 40 տոկոսը  դեմ է արտահայտվել, 17 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։

Հարցմանը մասնակցել է 1,5 հազար մարդ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ