News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի մարզի բնակիչ Անդրանիկ Արամյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությանը հայտնել էր, որ 2017թ. օգոստոսի 14-ին նույն մարզի Շատին գյուղի մոտակայքում իրեն են մոտեցել ոստիկանության 3 ծառայողներ եւ պահանջել իրենց հետ բաժին գնալ: Ա. Արամյանը հրաժարվել է կատարել ոստիկանների պահանջը, որից հետո վերջիններս ֆիզիկական ուժի գործադրմամբ նրան նստեցրել են ավտոմեքենա եւ բերման ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին: Քաղաքացին նաեւ հայտնել է, որ ոստիկանների գործողությունների հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել:

Ա. Արամյանի հաղորդման հիման վրա 13.09.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված առերեւույթ հանցագործության` մի խումբ ոստիկանների կողմից խոշտանգում կատարելու հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 14.08.2017թ.-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել Ա. Արամյանի կողմից ավտոմեքենա հրկիզելու,  վերջինիս կողմից կնոջը ծեծելու եւ նրան մարմնական վնասվածքներով «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն տեղափոխելու վերաբերյալ: Ստացված ահազանգի կապակցությամբ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Հրազդան Կոստանյանը, ՔՀԲ ավագ օպերլիազոր Գեւորգ Խաչատրյանը եւ հերթապահ մասի պետ Արսեն Խաչատրյանը մեկնել են Շատին գյուղ, որտեղ նկատելով Ա. Արամյանին` փորձել են վերջինիս բերման ենթարկել կնոջը ծեծելու եւ ավտոմեքենա հրկիզելու կասկածանքով: Ա. Արամյանը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, հայհոյանքներ է տվել, ուստի ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական ուժի գործադրմամբ  Ա. Արամյանին բերման են ենթարկել ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Ա. Արամյանին ֆիզիկական ուժի գործադրմամբ ավտոմեքենա նստեցնելիս եւ բաժին ուղեկցելիս նշված ոստիկանները  գործել են օրենքով սահմանված իրենց լիազորությունների շրջանակում: Նրանք Ա. Արամյանի նկատմամբ ֆիզիկական ուժ են գործադրել վերջինիս կողմից ցույց տրված դիմադրությունը, ագրեսիվ վարքագիծը կանխելու եւ բերման ենթարկելու նպատակով: Արդյունքում որոշում է կայացվել վերը նշված քրեական գործով վարույթը կարճելու եւ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` վերջիներիս գործողությունները իրավաչափ լինելու հիմքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ