News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի ռազմական ակտիվության աճը Կորեական թերակղզու շրջանում հղի է Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակի հետագա վատթարացմամբ: Այս մասին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Զախարովան, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ցավով նշում ենք, որ այս ֆոնին ԱՄՆ-ն շարունակում է իր ոչ կառուցողական գիծը, որն… ուղղված է Հյուսիսարեւելյան Ասիայում ռազմական գործողությունների ակտիվացմանը»,- ասել է Զախարովան` խոսելով ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի մասնակցությամբ Կորեական թերակղզում դեկտեմբերին անցկացվող զորավարժությունների մասին:

«Մենք համոզված ենք, որ «մկանների այսպիսի խաղը» ոչ միայն չի նպաստում լարվածության նվազմանը, այլ հակառակը՝ հղի է ամենալուրջ հետեւանքներով ենթատարածաշրջանում իրավիճակի համար»,- նշել է նա:

«Մենք կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին եւ Հյուսիսային Կորեային, ձեռնպահ մնալ ցանկացած քայլից, որը կարող է հանգեցնել հակամարտության սրմանը, եւ անմիջապես անցնել համատեղ գործնական աշխատանքի` Կորեական թերակղզու խնդիրների ամբողջ փաթեթի համար քաղաքական եւ դիվանագիտական լուծում գտնելու ուղղությամբ»,- ընդգծել է Զախարովան:

Նշենք, որ ընթացիկ զորավարժությունները նպատակ ունեն հետեւել Հյուսիսային Կորեայի կողմից արձակված հրթիռների թռիչքներին:

Փհենյանը պարբերաբար խիստ քննադատության է ենթարկում Կորեական թերակղզում անցկացվող Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների համատեղ զորավարժությունները` հայտարարելով, որ դրանք ուղղված են Հյուսիսային Կորեայի վրա հարձակման նախապատրաստմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ