News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի «Լիա» գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր` դեկտեմբերի 13-ին, ցուցմունք տվեց գեղեցկության սրահի աշխատակից Քրիստինե Սարգսյանը: Նա նշեց, որ ամբաստանյալներից ճանաչում է  միայն Պետրոս Իսրայելյանին: Վկայի պնդմամբ, դեպքի վերաբերյալ մանրամասներ չգիտի, սպանության մասին էլ ոստիկանության բաժանմունքում ոստիկաններից է իմացել: Քրիստինե Սարգսյանը պատմեց, որ 2016թ. նոյեմբերի 13-ին սովորականի նման աշխատանքի է գնացել, հաճախորդին սպասարկելիս է եղել, երբ գեղեցկության սրահ է մտել Պետրոս Իսրայելյանի կինը` Անժելան:

«Հուզված էր, հարցրեցի` ինչ է եղել, ասեց` մեր Գեւին հիվանդանոց են տարել: Որից հետո գնաց տուն` ասելով, որ Գեղամին պետք է հաց տա: Այնուհետեւ ոստիկանության համազգեստով մի քանի հոգի մտան, ասացին` հագնվեք, գնում ենք: Ոստիկանությունում երկար ժամանակ պահել են ինձ, ոստիկաններից եմ իմացել, որ մարդ է մահացել»:

Վկան պատմեց, որ այդ օրը գեղեցկության սրահի տարածքում անցուդարձ է նկատել, բայց թե ովքեր են եղել` չի կարող ասել: Նրա խոսքով կրակոցների ձայներ ու գոռգոռոցներ չի լսել:

Վկան նշեց, որ մինչեւ այժմ էլ աշխատում է «Լիա» գեղեցկության սրահում, նրա տնօրենը Պետրոս Իսրայելյանի կինն է` Անժելան:

Դատարանը որոշում կայացրեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքը, ըստ որի, վկան պատմել է, որ մեկ անգամ է եղել գեղցկության սրահի նկուղային հարկում, որտեղ կատարվել է սպանությունը: Այդ սենյակ հաճախակի են գնացել Գոռն ու Գեղամն` իրենց ընկերների հետ:

 «Դեպքի օրը եղել եմ աշխատանքի: Ցերեկը, երբ հաց էինք ուտում, Անժելան մեզ հետ էր, եկավ սենյակ եւ ասաց, որ Գեղամը եւս սոված է, ճաշ լցրեց եւ գնաց: Անժելան ասաց, որ գեղեցկության սրահի երկաթյա դուռը փակենք, հետո տեսա, որ մի քանի մեքենա եկան, մտան շենքի բակ, հետո գեղեցկության սրահի դիմացի հատվածով շատ մարդիկ էին գնում: Նկատեցի, որ երկու տղամարդ արագ քայլելով նստեցին գեղեցկության սրահի մոտ կանգնած մուգ գույնի մեքենան եւ գնացին: Անժելան հուզված եկավ մեզ մոտ, այնուհետեւ Պետրոս Իսրայելյանի քույրը` Սուսաննան եկավ եւ Անժելային ասաց` գնանք տուն: Այնուհետեւ ոստիկանության աշխատակիցներն եկան եւ մեզ ասացին, որ գնանք իրենց հետ»:

Վկայի հարցաքննություն այսքանով ավարտվեց:

Դատական նիստը հետաձգվեց վկաների բացակայության պատճառաբանությամբ մինչեւ դեկտեմբերի 20-ը:

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին տեղի ունեցած հրաձգության հետեւանքով մահացել են 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը եւ 30-ամյա Մուշեղ Մուշեղյանը: Այս գործով կա երեք ամբաստանյալ.

Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ