News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Իսլամական պետությունների ղեկավարները Արեւելյան Երուսաղեմը ճանաչել են որպես Պաղեստինի մայրաքաղաք, հաղորդում է AFP-ն: Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտակարգ գագաթաժողովի ժամանակ հայտարարվել է, որ կազմակերպությունը ճանաչում է «Արեւելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի պետության մայրաքաղաք» եւ առաջարկում է «բոլոր երկրներին ճանաչել Պաղեստինի պետությունը եւ Արեւելյան Երուսաղեմը՝ որպես նրա օկուպացված մայրաքաղաք»:

ԻՀԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչման մասին որոշումը «չունի իրավական ուժ» եւ «դիտավորությամբ խաթարում է խաղաղությանն ուղղված բոլոր ջանքերը»՝ զարկ տալով «ծայրահեղականությանն ու ահաբեկչությանը»:

ԻՀԿ-ն Թրամփի քայլը դիտարկում է «որպես ԱՄՆ վարչակազմի հայտարարություն՝ Մերձավոր Արեւելքում խաղաղության հովանավորի դերից հրաժարվելու մասին»:

Վաշինգտոնի քայլը «խրախուսում է Իսրայելին շարունակել գաղութատիրության, ապարտեիդի եւ էթնիկ զտումների քաղաքականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ