News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը (ԵՄ) կոչ է անում Մեծ Բրիտանիային հավատարիմ մնալ բրեքսիտի շուրջ բանակցությունների առաջին փուլի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, հաղորդում է DW-ն:

«Մենք չենք հանդուրժի, եթե այդ արդյունքները կասկածի տակ դրվեն», - հայտարարել է բանակցություններում ԵՄ պատվիրակության ղեկավար Միշել Բարնյեն: Նրա խոսքերով՝ այդ պայմանավորվածությունները արդեն հաստատված են եւ պետք է իրենց արտահայտությունը գտնեն իրավական ուժ ունեցող պայմանագրի մեջ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի միջեւ ստորագրված համաձայնագրերը, որոնք նշանավորեցին բանակցությունների առաջին փուլի ավարտը, պետք է հաստատվեն ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների կողմից:

ԵՄ ներկայացուցիչների դժգոհությունը բխում է բրիտանական նախարարի՝ բրեքսիտի վերաբերյալ որոշ հայտարարություններից, ով կնքված պայմանագրերը մեկնաբանել է միայն որպես մտադրությունների ցուցադրություն:

Դեկտեմբերի 13-ին կայացած բանավեճի ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորները վերահաստատեցին իրենց համերաշխությունը Իռլանդիայի քաղաքացիների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայում բնակվող Եվրամիության այլ երկրների քաղաքացիների հետ, որոնց իրավունքները պետք է պաշտպանված լինեն բրեքսիտի ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ