ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչման որոշումից հետո Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը մտադիր է հասնել Պաղեստինի լիիրավ անդամակցությանը Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ): Նա նշել է, որ պաղեստինցիները այդ նպատակով մտադիր են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, հաղորդում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ որոշումը «հանցագործություն» է, որը ցույց տվեց, որ Վաշինգտոնը այլեւս չի կարող որեւէ դեր խաղաղ բանակցություններում Մերձավոր Արեւելքում: Նա նշեց, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հանձնել է» Երուսաղեմը այնպես, կարծես դա ամերիկյան քաղաք էր:
«Երուսաղեմը կա եւ մնալու է Պաղեստինի մայրաքաղաք»,- ասել է նա՝ հավելելով, որ Թրամփի որոշումը «ամենամեծ հանցագործությունն է» ու միջազգային օրենքների խախտում: