News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այսօր՝ 2017 թ. դեկտեմբերի 13-ին, փոստով հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցով՝ դեկտեմբերի 9-ին Տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ընթացքում վերջինիս արած հայտարարությունների կապապցությամբ:

Ըստ ՀՔԱ-ի, «հրապարակված տեսանյութում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 9-ին կայացած Տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովին իր ելույթում նշում է. «գաղտնիք չէ, որ շատ համայնքապետներ չարաշահում են իրենց պաշտոնը եւ այն օգտագործում են անհասկանալի եւ անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ սկսած նրանից, ո՛ր տարբեր խորամանկություններով, տարբեր ձեւերով օտարում են համայնքներին պատկանող հողերը, ո՛ր անազնիվ վերաբերմունք են ցուցաբերում համայնքային բյուջեների նկատմամբ»։ Այնուհետեւ, Սերժ Սարգսյանն ավելացնում է. «Շատ ներողամիտ ենք եղել համայնքապետների նկատմամբ: Ներողամիտ ենք եղել, որովհետեւ համարել ենք, որ պետք է կայանան, այս ինստիտուտը պետք է կայանա, եւ այս ընթացքում հնարավոր են որոշակի վատ դրսեւորումներ։ Ուզում եմ բոլորիդ, ոչ մեկին չեմ վախեցնում, ուղղակի ուզում եմ բոլորիդ զգուշացնել` եթե որեւէ մեկը պետք է այս գործերով զբաղվի, ավելի լավ է գնա ուրիշ տեղ աշխատի: Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամո՛թ է»։

Սերժ Սարգսյանն, այսպիսով խոստովանում է, որ տեղյակ է համայնքապետերի կողմից կատարված հանցագործությունների մասին, որոնք սակայն կոծկվել են՝ միտումնավոր կերպով թաքցվել են եւ իրավական գնահատականի չեն արժանացել, որն առնվազն պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հանցակազմեր։

Տպել
Ամենաշատ