Համաշխարհային բոլոր կրիպտոարժույթների ընդհանուր կապիտալիզացիան հասել է կես տրիլիոն (կամ 500 մլրդ) դոլարի: Ըստ Coinmarketcap.com կայքի՝ դա տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը՝ դեկտեմբերի 13-ին: Ընդ որում, հաշվի է առնվել ընդհանուր առմամբ 506 միլիարդ դոլարի ավելի քան 1300 կրիպտոարժույթի արժեքը, հաղորդում է DW-ն:
Բոլոր կրիպտոարժույթների կապիտալիզացիայի մոտ 56 տոկոսը ամենատարածվածինն է` բիթկոինինը: Աշխարհի բոլոր բիթկոինների ընդհանուր արժեքն այսօր կազմում է 285 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում է էթերեումը՝ 63 մլրդ դոլարով եւ կրիպտոարժույթների ընդհանուր կապիտալիզացիայի 12 տոկոսով: 2017 թվականի սկզբին ամբողջ աշխարհի կրիպտոարժույթների ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 18 մլրդ դոլար: