News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աբխազիայում Էշերա գյուղում անհայտ անձինք գնդակահարել են Պավել Արձինբային, որը կասկածվում է հանրապետության  նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբայի մահափորձի մեջ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Աբխազիայի իրավապահ մարմինների իր աղբյուրին:

Ըստ «Աբխազիա-Ինֆորմ»-ի՝ Պավել Արձինբան սպանվել է դեկտեմբերի 13-ին, մոտ 17:00-ին:

ՆԳ նախարար Գարի Արշբան հայտնել է, որ  «Սուխում-Պսոու» ճանապարհի վրա անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակել են Mercedes-Benz W 221-ի վրա, որը ոեւղեւրովում էր Գուդաուտայի կողմ:

Ստացված վնասվածքներից տեղում մահացել է վարորդ Դմիտրի Հագբան եւ ուղեւոր Պավել Արձինբան:

 

Արձինբան կասկածվում էր Անկվաբայի դեմ մահափորձի կազմակերպման մեջ եւ 2012 թվականից հետախուզվում էր:

Ալեքսանդր Անկվաբայի դեմ վեց մահափորձ է կատարվել, 2014 թվականին քաղաքական ճգնաժամի հետեւանքով նա հրաժարական էր տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ