News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն ստեղծել է ոչ կառուցողական մթնոլորտ իրանական ատոմի վերաբերյալ համաձայնագրի իրականացման շուրջ, թեեւ գործարքը պահանջում է արդյունավետ քայլեր: Այս մասին դեկտեմբերի 13-ին Իրանի համատեղ հանձնաժողովի եւ միջազգային միջնորդների «վեցնյակի» (ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներ եւ Գերմանիա) հանդիպումից հետո ասել է Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Աբաս Արագչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վիեննայում հանձնաժողովի անդամները քննարկել են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը:

«Մենք մի քանի նկատողություններ ունենք այն մասին, թե ինչպես է ՀՀԳԾ-ն իրականացվում ԱՄՆ կառավարության կողմից: Նրանք ստեղծել են ոչ կառուցողական մթնոլորտ», - ասել է Արագչին: «ՀՀԳԾ-ն պահանջում է բոլոր կողմերին կառուցողական ձեւով կատարել իրենց պարտավորությունները, եւ հենց ԱՄՆ-ն դա չի անում»:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է խուսափել ցանկացած միջամտությունից, որը կարող է խանգարել ՀՀԳԾ-ի իրականացմանը: «Այս հարցում միակ դատավորը կարող է լինել ԱՄԷԳ-ը: Ոչ ոք իրավունք չունի դատելու Իրանին, բացառությամբ ԱՄԷԳ -ի, որը մշտապես ասում է, որ Իրանը հետեւում է գործարքի պայմաններին», - ընդգծել է Արագչին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ