News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարուստ կողմնակիցը խոստացել է շռայլ պարգեւատրում երկու ամերիկացի նախկին քաղաքացիական ծառայողների`ռազմական սպայի եւ հետախուզության աշխատակցի գլուխների համար: Այս մասին գրում է Washington Free Beacon –ը՝ վկայակոչելով աղբյուրների, որոնք կարծում են, որ թուրքական կառավարությունը փորձում է սպառնալ եւ ահաբեկել ամերիկացիներին, որոնք, նրա կարծիքով,  աշխատում են  Էրդողանի դեմ:

Պենտագոնի նախկին պաշտոնյաներ Մայքլ Ռուբինի եւ ԿՀՎ նախկին վերլուծաբան Գրեմ Ֆուլերի գլուխներիի համար, որոնք ըստ Էրդողանի կողմնակիցների, 2016-ի հեղաշրջման փորձի մեջ դերակատարություն  են ունեցել, առաջարկում են երեք միլիոն թուրքական լիր կամ մոտ 800 հազար դոլար:

Ռուբինը եւ Ֆուլերը հաճախ են քննադատել Էրդողանին՝ հրապարակայնորեն ընդգծելով նրա շրջապատում առկա կոռուպցիան: Մասնավորապես, Ռուբինը մշտապես վիճել է Էրդողանի հետ, որը մի անգամ հայց էր ներկայացրել նրա դեմ `փորձելով լռեցնել:

Թուրքիայի դատախազները Ռուբինին եւ ֆուլերին կալանավորելու համար հրամանագիր էին տվել: Ամերիկացի պաշտոնյաները թերթի հետ զրույցում  անհեթեթ են համարել աշախատակիցների դեմ մեղադրանքները:

Որոշ պաշտոնյաներ քննադատել են պետդեպարտամենտին անգործության ահամր

 «Պետդեպարտամենտի լռությունը սարսափելի ազդանշան է ուղարկում՝ ոգեւեշնչելով Թուրքիային», - թերթին ասել է Ռուբինը:

 «Ի վերջո մենք խոսում ենք ռեժիմի մասին, որը նորմալ է համարել Վաշինգթոնի կենտրոնում ցուցարարներին ծեծելը», - ասել է նա՝ նկատի ունենալով այն միջադեպը, երբ Վաշինգթոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ Էրդողանի թինապահները հարձակվել էին բողոքի ակցիայի մասնակցիների վրա եւ ծեծել էին նրանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ