News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Գվատեմալայում բռնաբարողին որպես պատիժ ստիպել են ծնկների վրա փողոցով անցնել: Դեպքը տեղի է ունեցել Սանտա Կրուզ դել Կիչե քաղաքում, գրում է Mirror-ը:

Միգել անունով տղամարդը բազմիցս բռնաբարել էր իր 15-ամյա խորթ աղջկան:

Սակայն տեղական ցեղական խորհուրդը որոշել էր, որ նա չպետք է բանտում իր պատիժը կրի, եւ դրա փխարեն կվճարի աղջկա ուսման համար:

Այսպիսի որոշում ընդունվել էր այն ժամանակ, երբ պարզվել էր, որ աղջիկը հղի չէ եւ հաշվի առնելով այն, որ տղամարդը պետք է երեք սեփական երախաներին պահի:

Բացի այդ, Միգելին ստիպել են ծնկների վրա փողոցով անցնել: Նա պնդում է, որ աղջիկն է եղել հարաբերությունների նախաձեռնողը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ