Նախկին հեռուստաստղ Օմարո Մանիգո Նյումանը հեռանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնականի պաշտոնից, «որպեսզի այլ ոլորտներում իրեն դրսեւորի», ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նա աշխատել է որպես նախագահի օգնական եւ Սպիտակ տան հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդակցության տնօրեն:
Ըստ Սանդեսրի՝ Նյումանը պաշտոնապես Սպիտակ տունը կլքի 2018-ի հունվարի 20-ից:
Նյումանի դերը Սպիտակ տանը երկիմաստ էր թվում:
Սեպտեմբերին New York Times-ը գրել էր, որ աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին նրան ներառել է այն օգնականների ցանկում, որոնց չեն թույլատրում լուրջ հանդիպումների մասնակցել:
Սպիտակ տան աղբյուրները նշում են, որ Թրամփի նախագահության առաջին տարին լրանալուց հետո, Սպիտակ տանը պաշտոնանկություններ են սպասվում: