News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 12-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց ԻԻՀ պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ամիր Հաթամիի հետ:

Հանդիպման սկզբում դեսպան Թումանյանը նախարար Ամիր Հաթամիին փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ջերմ ողջույնները եւ իր գոհունակությունը հայտնեց պաշտպանության ու անվտանգության բնագավառում հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակի կապակցությամբ:

Նախարար Հաթամին, բարձր գնահատելով հայ-իրանական հարաբերությունների մակարդակը, նշեց, որ հարեւանների հետ կապերի ամրապնդումն Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկն է, եւ ՀՀ անկախության 26 տարիների ընթացքում այդ կապերը միայն զարգացում են ապրել:

Ներկայացնելով ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում՝ դեսպան Թումնայնաը բարձր գնահատեց ﬕջազգային իրավունքի հիման վրա հիﬓախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Իրանի հավասարակշռված դիրքորոշումը: Դեսպան Թումանյանը կարեւորեց նաեւ պաշտպանության եւ տարածաշրջանային անվտանգության ոլորտում երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ մշտական կապի ստեղծման եւ խորհրդատվությունների անցկացման հանգամանքը:

Ի պատասխան նախարար Ամիր Հաթամին նշեց, որ հակամարտության կարգավորմանը նպաստելու նպատակով Իրանը վարում է հավասարակշիռ քաղաքականություն եւ կոչ է անում կողմերին շարունակել բանակցությունները խաղաղ կարգավորման շուրջ:

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին՝ կարեւորելով տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատան անհրաժեշտությունը, որը բխում է բոլոր երկրների շահերից:

Հանդիպմանը ներկա էր նաեւ ԻԻՀ-ում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Արթուր Ազնավուրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ