News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմավիրի մարզում աշխատանք փնտրողների թիվն ավելացել է: Այս մասին «Փաստ»–ը տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից:

Նոյեմբերի 1–ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվն Արմավիրում կազմում է շուրջ 7,5 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2,1%–ով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 80,1%–ը, կամ 6 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 1,8%–ով:

Կանայք գործազուրկների թվի 61%–ն են կազմում, կամ 3,7 հազ. մարդ:

Այստեղ գործազուրկի կարգավիճակ ունեցողների 21,7%–ը երիտասարդ է, 5,1%–ը՝ հաշմանդամություն ունեցող: Ըստ վիճակագրության՝ Արմավիրի մարզի գյուղերի բնակիչների 69,5%–ը գործազուրկ է:

Աշխատանք չունեցողների թվաքանակում մեծ թիվ են կազմում կրթության, առողջապահության, տնտեսագիտության եւ կառավարման, սպասարկման ոլորտների մասնագետները: Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների 81%–ը:

Հետբուհական եւ բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 6%–ը: Այս մարզում աշխատանք չունեն թերի բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթություն ունեցողների 11,2%–ը: Արհեստագործական կրթություն ունեցողների 1,7%–ն է գործազուրկ, իսկ տարրական կրթություն ունեցողների՝ 11,1%–ը:

Աշխատանք չունի 16–29 տարեկանների 21,7%–ը: 30–44 տարեկանների 40,9%–ն է գործազուրկ: Աշխատանք չունեցողների 19,5%–ը 45–54 տարեկաններն են կազմում: 55–ից բարձր տարիքի անձանց 17,9%–ն է այստեղ գործազուրկ: Զբաղվածության հարցում մարզում մի շարք հիմնախնդիրներ կան: Դրանցից առաջնայինները երկուսն են՝ համայնքների երիտասարդների թերզբաղվածությունն ու աշխատանքային միգրացիան:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ