Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին «չի տպավորել Արեւելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու մասին Իսլամական համագործակցության կազմակերպության ղեկավարների հայտարարությունը», հաղորդում է AFP-ն:
«Այս բոլոր հայտարարությունները մեզ վրա տպավորություն չեն գործել», - ասել է Նեթանյահուն: Նա նշել է, որ վստահ է, որ երկրների մեծամասնությունը կհետեւի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրինակին եւ Երուսաղեմը կճանաչեն որպես Իսրայելի մայրաքաղաք:
Նեթանյահուն նշել է, որ պաղեստինցիները մեծ հաջողության կհասնեն՝ ճանաչելով իրականությունը եւ գործելով խաղաղության օգտին, այլ ոչ թե ծայրահեղականության: