News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գրեթե 70 մլն երեխա ապրում է հումանիտար ճգնաժամերի գոտիներում՝ զրկված նորմալ կրթություն ստանալու հնարավորությունից, եւ առաջիկայում նրանց թիվը կարող է աճել: Այս մասին լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության կրթության հարցերով հատուկ բանագնաց Գորդոն Բրաունը: Նա կոչ է արել կրկնապատկել 2 առանցքային ծրագրերի՝ Կրթության ոլորտում գլոբալ գործընկերության եւ «Կրթությունը չի կարող սպասել» հիմնադրամի ֆինանսավորումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նոր տվյալները մատնանշում են, որ հումանիտար ճգնաժամերի ծուղակում հայտնված երեխաների թիվը հասել է գրեթե 70 մլն-ի: Ակնկալվում է, որ այս թիվը 2018-ին կշարունակի աճել, ինչը կհանգեցնի միջոցների ավելի մեծ պակասի, որի հետեւանքով ավելի մեծ թվով երեխաներ  կենթարկվեն ճնշման եւ շահագործման. կամքին հակառակ կամուսնանան, ստիպված կլինեն աշխատել եւ կհայտնվեն սեքսուալ ստրկության մեջ»,- ասել է Բրաունը ՄԱԿ կենտրոնակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ 70 մլն երեխաներից 32 մլն-ը ստիպված է եղել իր տունը լքել, այդ թվում՝ 11 մլն երեխա փախել է հարեւան երկրներ: Նա ուշադրություն է դարձրել, որ աշխարհում փախստականների մեծ մասը ծագումով Սիրիայից են (ավելի քան 2,6 մլն), Աֆղանստանից (ավելի քան 1,2 մլն) եւ Հարավային Սուդանից (900 հազար): Երեք երկրներում երկարատեւ հակամարտություններ են ընթանում:

Գորդոն Բրաունը հայտնել է, որ 2017 թվականին կրթական ծրագրերի համար ծախսվել է 700 մլրդ դոլարից ավելի, սակայն սա կազմում է հումանիտար գործողությունների համար հատկացված ընդհանուր գումարի միայն 3 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ