News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Չորս տարվա վաղեմությամբ սպանությունը բացահայտվել է: 2013 թ. հունվարի 18-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ Վաղարշյան փողոցի 24/3 շենքի բնակարաններից մեկում մահացել է կնոջ հայրը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել էր 1949 թ. ծնված Մամիկոն Ասատրյանի դիակը` գլխի բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Մ. Ասատրյանի կինը` 1951 թ. ծնված Մանուշակ Մ.-ն, հաղորդում էր տվել, որ հունվարի 17-ի ժամը 15.00-ից հունվարի 18-ի ժամը 15.30-ը բացակայել է բնակարանից եւ վերադառնալով` հայտնաբերել էր ամուսնու դիակը:

Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով` ոստիկանության քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ըստ նախնական վարկածի, Մամիկոն Ասատրյանին սպանել է Սամվել Ալիխանյանը` Մ.Ասատրյանի կնոջ` Մանուշակ Մ.-ի պատվերով` 20.000 դոլարի դիմաց:

Դեկտեմբերի 12-ին Մանուշակ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության ՔՀԳՎ եւ ձերբակալվել` Մ.Ասատրյանի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ Սամվել Ալիխանյանն այս տարվա սեպտեմբերին սպանվել էր Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում:

Ս. Ալիխանյանի սպանության դեպքի մանրամասները՝ այստեղ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Ամենաշատ