News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 14-ի նիստում կառավարությունը հավանություն տվեց օրինագծերի փաթեթին, որով նախատեսվում է նոր Վարչական օրենսգրքի եւ կից օրենքների քննարկման շրջանակում փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Ազարտային խաղերի, համացանցում եւ խաղատանը ազարտային խաղերի մասին» եւ «Վիճակախաղերի մասին» օրենքներում: Փաթեթը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը:

Նախատեսվում է տուգանքների խստացում 21 տարեկան չդարձած անձանց ազարտային խաղերի, մրցանակային ֆոնդով օնլայն խաղերի հարթակներ եւ խաղատուն մտնել թույլ տալու համար, ինչպես նաեւ 18 տարեկան չդարձած անձանց վիճակախաղերի մեջ ներգրավելու համար: Մասնավորապես առաջարկվում է առաջին խախտման համար կազմակերպիչներին տուգանել 2 մլն դրամով, երկրորդ խախտման դեպքում՝ 5 մլն դրամով, երրորդ՝ 10 մլն դրամով, իսկ 4-րդ խախտման դեպքում լիցենզիան չեղարկել:

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է վերանայել տուգանքների գործող չափերը, քանի որ կարծում է, որ դրանք չեն համապատասխանում արարքի եւ պատասխանատվության համարժեքությանը: Չի նշվում, թե խախտումների միջեւ ժամկետները որքան պետք է լինեն, եւ փաստորեն իրավախախտներին հնարավորություն է տրվոմ օրենքը 3 անգամ խախտել:

Գործող օրենսդրության համաձայն՝ 21 տարեկան չդարձած անձանց  ազարտային խաղերի, մրցանակային ֆոնդով օնլայն խաղերի մասնակցել  եւ խաղատուն մուտքը թույլ տալու համար տուգանքը կազմում է ընդամենը 200 հազար դրամ, իսկ 18 տարեկան չդարձած անձանց վիճակախաղերին ներգրավելու համար՝ 100 հազար դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ