News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքում քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը պարզեցնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ըստ այդմ, նոր ծավալների ու մակերեսների ստեղծման շինաշխատանքների կամ նոր պարսպի կառուցման դեպքերում գույքի սեփականության վկայականի պատճենի ու անձը հաստատող փաստաթղթի եւ էսքիզային տարբերակի առկայությամբ անհրաժեշտ է դիմել Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակ եւ ստանալ ճարտարապետահատակագծային առաջադրանք:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ եթե չկա լրացուցիչ հարցումների կարիք, քաղաքապետարանը տասնօրյա ժամկետում կտրամադրի ճարտարապետահատակագծային առաջադրանք, որի հիման վրա կառուցապատողի կարգավիճակ ստացած սեփականատերը որեւէ նախագծող կազմակերպության պետք է պատվիրի համապատասխան նախագծի մշակումը: Նախագծի պատրաստ լինելուց հետո անհրաժեշտ է դիմում ներկայացնել Երեւանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան»՝ դիմումին կցելով այդ գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, որից հետո քաղաքապետարանը կառուցապատողին հնգօրյա ժամկետում կտրամադրի համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագիծը եւ շինարարության թույտվությունը: Եթե միջինից բարձր ռիսկայնության ծավալ ունեցող շինաշխատանքների համար նախագծերի մշակումը քաղաքաշինության նորմերի համապատասխանության առումով նախատեսում է հետագայում փորձաքննության որոշակի գործընթացի իրականացում, ապա միջին ռիսկայնության օբյեկտների դեպքում նման խնդիր օրենսդրությամբ դրված չէ. այն կարգավորվում է նախագծողի կողմից տրվող երաշխավորագրով, որով հիմնավորվում է նախագծի համապատասխանությունը քաղաքաշինական նորմերին եւ կանոններին:

Երկրորդ կատեգորիայի ռիսկայնության մի շարք աշխատանքների, որոնք հիմնականում վերաբերում են մինչեւ 300 քմ ընդհանուր մակերես ունեցող 2 վերգետնյա եւ 1 ստորգետնյա հարկ ունեցող անհատական բնակելի տների, բազմակի օգտագործման օրինակելի նախագծերով օբյեկտների, մինչեւ 150 քմ մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունների, 100 քմ մակերեսը չգերազանցող ոչ հիմնական շինությունների կառուցմանը եւ մի շարք այլ դեպքերին, կառուցապատողն իր հայեցողությամբ շինարարական աշխատանքները կարող է իրականացնել առանց շինարարական կազմակերպության ու տեխնիկական հսկողություն իրականացնողի ներգրավման: Այս դեպքերում շինարարության նկատմամբ հսկողությունն իրականացվում է միայն նախագծի հեղինակի կողմից եւ հետագայում՝ ավարտական ակտի ձեւակերպման ընթացքում ընդունման աշխատանքներին մասնակցում է միայն նախագծող կազմակերպությունը:

Տեղեկացնենք, որ քաղաքաշինական գործընթացի բոլոր ընթացակարգերը հանգամանորեն ներկայացված են Երեւանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքի՝ «Մեկ պատուհան» եւ Doing Business բաժիններում: Գործընթացի մանրամասներին կարելի է ծանոթանալ նաեւ Երեւանի քաղաքապետարանում եւ 12 վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» գրասենյակներում:

Նշենք նաեւ, որ գործարար միջավայրի բարելավման՝ Doing Business վարկանիշում Հայաստանի դիրքը բարձրացնելու գործոններից մեկը շինարարության մատչելիության ցուցիչն է, ինչն ապահովելու համար գործընթացին իր լիազորությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում է նաեւ Երեւանի քաղաքապետարանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ