News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Առողջապահության ոլորտում էժանացման նախանշներ կան։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կառավարության նիստից հետո իր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

«Մենք նախաձեռնել ենք կենտրոնացված գնումների նախագիծ, որով պետական պատվերով ձեռք բերվող դեղերի գների 20-23 տոկոս իջեցում կունենանք»,-նշեց նախարարը։

Հարցին, թե արդյոք հունվարի 1-ից դեղերի թանկացում սպասվում է, նա պատասխանեց, որ դեղերի մատակարարման տենդերներում  դեղերի թանկացումները անմիջապես հունվարի 1-ից  չի նախատեսվում, այլ տարբեր ժամանակներում:

Խոսելով կադրերի կրճատման մասին՝ Ալթունյանը շեշտեց․ «Կադրերի կրճատումը զուգորդվում է  կադրերի վերապատրաստման եւ այլ աշխատատեղերում տեղավորման գործընթացներով»։

Լրագրողները, անդրադառնալով «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդմանը ժամանակ նախարարի կողմից հնչեցրած հայտարարությանը, թե Հայաստանում մինչեւ 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեռական կյանքի փորձ ունեն, նշեցին, որ  սա առաջին անգամ չէ, որ նախարարը շփոթում է, որին ի  պատասխան նախարարը ընդգծեց, որ նախարարությունը արդեն պարզաբանում տվել է այդ հարցով․ «Խոսքը տարիներ առաջ կատարված հարցման մասին է, սակայն ուղիղ եթերի ժամանակ տեղի է ունեցել շփոթություն՝ 25 տոկոս տղաների եւ 1 տոկոս աղջիկների փոխարեն նշել եմ 25 տոկոս աղջիկներ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ