News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Աշխատանքի միջազգային կազմակերպության կենտրոնական գրասենյակն առաջարկներ է ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը՝ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 11-13-ը եռօրյա այցով Հայաստանում էին Աշխատանքի միջազգային կազմակերպության կենտրոնական գրասենյակի եւ Արեւելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրները համակարգող գրասենյակի ներկայացուցիչները:

Այցելության շրջանակներում մասնագիտական քննարկումներ են եղել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում: Այնուհետեւ կազմակերպվել է առավել լայն քննարկում, որին մասնակցել են ԱՄԿ փորձագետները, շահագրգիռ պետական մարմինների, ինչպես նաեւ գործատուների եւ աշխատողների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչները:

Այցելության վերջին օրը կազմակերպվել է ամփոփիչ քննարկում, որին մասնակցել են Հանրապետական եռակողմ հանձնաժողովում պետական կողմը ներկայացնող մարմինների, ինչպես նաեւ Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներ, պատգամավորներ:

Քննարկումների արդյունքում ԱՄԿ փորձագետների գրեթե բոլոր առաջարկություններն ընդունվել եւ իրացվել են նախագծում, բացառությամբ ԱՄԿ այն առաջարկության, որ անհրաժեշտ է վերացնել օրական 24, շաբաթական 48 ժամ աշխատաժամանակի ռեժիմը:

Ամփոփիչ քննարկման ընթացքում ԱՄԿ փորձագետները իրենց գոհունակությունն են հայտնել եռակողմ ձեւաչափով կազմակերպված քննարկումների եւ ստացված արդյունքների վերաբերյալ:  Միաժամանակ, ԱՄԿ փորձագետների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն նախագծի ընթացքի հետագա փուլերում անհրաժեշտ համագործակցության վերաբերյալ:

Տպել
Ամենաշատ