News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Քաղաքականության մեջ երբեք անվիճելի հեղինակություններ չեն լինում, պարզապես քաղաքական պայմանների հետեւանքով ընտրվում են հանրության ներկայացուցիչներ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբայցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Հարցին, թե Սերժ Սարգսյանն ունի՞ անվիճելի հեղինակություն, Սահակյանը պառասխանեց. «Այս պահին ոչ, թե Սերժ Սարգսյանն անվիճելի հեղինակություն է, այլ հենց Սերժ Սարգսյանն է»:

Սահակյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ում բոլորն արդեն կողմնորոշված են, թե վարչապետի թեկնածուն ով է լինելու. «Այս պահին բոլորը կողմնորոշված են եւ որեւէ մեկի եթե հարցնենք, համոզված չեմ, որ նույն պատասխանը չի տալու»,- ասաց նա եւ նշեց, որ Սերժ Սարգսյանը միակ անձն է, որ ունի քաղաքական հենարան. «Այն անձը, որը մասնակցել է մեր երկրի ամբողջական ճակատագրին՝ անկախություն, պատերազմ, փորձություն եւ ունի քաղաքական հենարան դա Սերժ Սարգսյանն է»:

Հարցին, թե Կարեն Կարապետյանը, որը չի մասնակցել երկրի անկախության համար տարվող գործընթացներին, իրավունք չունի՞ վարչապետ լինելու, Սահակյանն արձագանքեց, որ նա չունի քաղաքական հենարան. «Եթե Կարեն Կարապետյանն այնպիսի քաղաքական ուժ ունենար եւ այնպիսի ուժ, որը կկարողանար հաղթահարել... անընդհատ Կարեն Կարապետյան եք ասում, բայց ես չեմ կարծում, որ խնդիրը գնում է այդ ուղղությամբ: Ես ասում եմ, որ կլինի Սերժ Սարգսյանը: Ամեն ինչ պետք է անենք, որ նա ուզենա: Չի կարող նման երեւույթ լինել, որ Սերժ Սարգսյանը չուզենա լինել վարչապետ»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Դիտարկմանը, թե Հայաստանում բոլոր ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվում, հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն վարչապետի ընտրության ժամանակ էլ ԱԺ-ում ընտրակաշառք բաժանի, Գալուստ Սահակյանն ասաց. «Մեզ մոտ ընդունված չի ընտրակաշառքի հարցը, բայց դուք եւ ժողովուրդն այնքան եք խոսում, որ ես էլ եմ ասում, որ ընտրակաշառք կա: Ազգային ժողովում չի կարող ընտրակաշառք լինել, քանի որ այստեղ այն անձնավորությւոններն են, որոնք եկել են Ազգային ժողով եւ իրենց խնդիրներն ունեն կապված  կուսակցության հետ»:

Նրա խոսքով, ՀՀԿ-ում նախագահի թեկնածության հարց չի քննարկվել. «Ճիշտն ասած նախագահի մասին շատ չեմ մտածել, բայց կրկին հանրապետականն է ներկայացնելու: Քննարկման փուլերում կրկին իմ կարծիքը կասեմ: ՀՀԿ-ում շատ արժանիները կան, որոնք կարող են այդ գործը կատարել, բայց քանի որ քննարկումներ չեն եղել, իմ տեսադաշտում այդ խնդիրը չի առաջացել»:

Ինչ վերաբերում է նրան, որ «Ելք»-ը չի բացառել, որ նախագահի իր թեկնածուն կունենա, ԱԺ նախկին նախագահն ասաց. «Ես կուզեմ, որ ընդդիմադիր կողմն էլ ինչ-որ չափով ներկայացնի վարչապետի թեկնածու, բայց ուշադրությունս շատ եմ լարում եւ տեսնում, որ ռիսկային քայլերի չեն գնում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ