News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունը Գերմանական զարգացման բանկի՝ KfW-ի հետ 18,5 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կկնքի: Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության դեկտեմբերի 14-ի նիստում: Նախագիծը ներկայացրեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Գումարը կտրամադրվի  «Ջրային պաշարների/Ախուրյան I ինտեգրված կառավարում» ծրագրի երկրորդ փուլի շրջանակում:

Համապատասխան պայմանագիրը կստորագրվի Ֆինանսների նախարարության,  KfW-ի եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջեւ: Միջոցները կուղղվեն ծրագրի ընթացիկ աշխատանքների իրականացմանը, Կումայրիի ոռոգման թունելի ընդլայնմանը, ջրատար համակարգի ստեղծմանը եւ  740 հա տարածքի ավելի արդյունավետ ոռոգման համար սարքավորումների ձեռքբերմանը եւ տեղադրմանը:

Վարկը տրամադրվում է մինչեւ 15 տարի արտոնյալ ժամկետով: Մայր գումարի մարման ժամկետն է 2023-2033 թվականները: Տոկոսադրույքը լողացող է: Վարկային համաձայնագրի ստորագրումից հետո 12-րդ ամսից սկսած կառավարման համար միանվագ վճարումը կկազմի վարկի գումարի 1 տոկոսը:

Հիշեցնենք, որ 2014 թվականին 50 մլն եվրոյի վարկային պայմանագիր է ստորագրվել եւ 2 մլն եվրոյի դրամաշնորհային պայմանագիր ծրագրի առաջին փուլի իրականացման համար, որը նախատեսում է Ախուրյան գետի վրա 25 մլն խոր.մետր ծավալով Կապսի ջրամբարի վերականգնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
Ամենաշատ