News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բնագետ եւ ճանապարհորդ Չարլզ Դարվինի կողմից գրված նամակը երեքշաբթի օրը նյույորքյան աճուրդում վաճառվել է 125 հազար դոլարով՝ սպասվածից երկու անգամ ավելի թանկ:

 Նամակը պատասխան է ընթերցողի խնդրանքին «մեկ-երկու բառով պատմել՝ ինչպես է էվոլյուցիոն տեսությունը հարաբերակցվում Աստծո գաղափարի հետ, փոխանցում է Life-ը:

1878 թ. «Տեսակների ծագումը» աշխատության ընթերցող Ջեյմս Գրանտը խնդրել է Չարլզ Դարվինին մեկ-երկու բառով բացատրել՝ արդյոք էվոլյուցիոն տեսությունը հերքում է Աստծո գոյության ապացույցները: Ի պատասխան գիտնականը նրան ուղարկել է երեք էջանոց նամակ, որում հրաժարվել է  հակադրել գիտությունը եւ կրոնը:

Հետաքրքիր է, որ Դարվինը այդպես էլ չի պատասխանել՝ հավատում է Աստծուն, թե ոչ: Նա նշել է, որ այս հարցի ամբողջական պատասխանի համար էսսե կպահանջվի, իսկ  նա այդ գործի համար չունի ո՜չուժ, ո՜չ առողջություն: Ընդ որում, բարձր ուժերի գոյության ամենակարեւոր ապացույց գիտնականը համարել է բնազդը կամ ինտուիցիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ