News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին օրենքի N1 հավելվածում ու ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծ:

«Մենք լուծել ենք զոհված ու առաջին կարգի հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման ու անօթեւան ընտանիքների բնակարանավորման խնդիրը», - ասաց Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով, իրենք նախատեսում էին, որ հիմնականում Երեւանում առաջարկելու են պատրաստի բնակարաններ, բայց շահառուների գերակշիռ մեծամասնությունը նախընտրել է բնակարանի գնման վկայագրեր, որի գործընթացն ամբողջացվել է, ու գումարի մի մասով նախատեսվում է բնակարաններ ձեռք բերել՝ հաջորդ տարի ծրագիրը շարունակելու համար:

«Մենք ուղղակի «կառիկտիռովկա» ենք անում եղած որոշման մեջ, որ կարողանանք գումարը բաշխենք, ինչպես նաեւ բնակարանների ձեռքբերման, եւ բնակարանի գնման վկայական տրամադրելու համար», - նշեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Ներկայացված նախագիծն ընդունվեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ