News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ՏԿԶ նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում դեկտեմբերի 12-ին մասնակցել է «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արեւելք» եւ «Քաղաքապետերի դաշնագիր՝ ցուցադրական նախագծեր» ծրագրերի Ղեկավար կոմիտեի ընդլայնված նիստին, որտեղ ներկայացրել է ՀՀ-ում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արեւելք» ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքը, Կառավարության կողմից իրականացվող քայլերը, օրենսդրական փոփոխությունները եւ այլ հարցեր:

Իր զեկույցում Աշոտ Գիլոյանը, մանրամասնել է Հայաստանում ծրագրված եւ իրականացվող միջոցառումների ընթացքը, նշել, որ դաշնագրի մասնակից հանդիսացող քաղաքներից  Ծաղկաձորը, Հրազդանը, Ապարանը, Վայքը, Արթիկը, Երեւանը եւ Վանաձորը պարտավորվել են մինչեւ 2020 թվականը 20%-ով կրճատել Ջերմոցային գազերի (ՋԳ) արտանետումների  տարեկան ծավալը։ Մասնակից մյուս քաղաքները՝ Տաշիրը, Կապանը, Ալավերդին, Փարաքարը, Գորիսը, Ախթալան, Մասիսը, Գավառը եւ Իջեւանը պարտավորվել են մինչեւ 2030 թվականը ՋԳ արտանետումների  տարեկան ծավալը կրճատել մինչեւ 30%-ով։ Այս նպատակներով իրականացվող ներդրումների ընդհանուր ծավալը հավասար է 296,3 մլն ԱՄՆ դոլարի։

Աշխատանքային այցի ընթացքում դեկտեմբերի 13-ից 14-ը Ա. Գիլոյանը մասնակցել է նաեւ ծրագրի շրջանակներում անցկացվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ համագործակցությունը տեղական եւ պետական իշխանությունների միջեւ Արեւելյան գործընկերության երկրներում» տարածաշրջանային համաժողովին:

 Համաժողովի ժամանակ հայկական պատվիրակության անդամները ներկայացրել են ծրագրի շրջանակներում Հայասստանում իրականացված աշխատանքները: Մասնավորապես նշվել է, որ Վայք եւ Սպիտակ համայնքներում 40-ից ավել շենքերի եւ շինությունների էներգաարդյունավետության բարձրացման եւ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառման (մոտ 75 կՎտ հզորությամբ արեւային ֆոտովոլտային տեղակայանքների տեղադրում) նպատակով համայքներին հատկացվել է 1,687,539 եվրո, որի 80%-ը տրամադրվում  է Եվրոպական միության, իսկ 20%-ը համաֆինանսավորվում է Սպիտակ եւ Վայք քաղաքների կողմից։ Ծրագիրն իրականացվում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի կողմից, իսկ ծրագրի վերջնաժամկետ է սահմանված 2018թ. դեկտեմբերը։

Կարեւորել է նաեւ  ծրագրի փուլայնությունը եւ հավասարաչափ բաշխվածությունը հանրապետության ողջ տարածքում: Համաժողովի մասնակիցները տեղեկացվել են, որ  ծրագրի մասնակից մյուս քաղաքներում՝ Արթիկում եւ Ապարանում, արեւային ՖԷ տեղակայանքների տեղադրման (սեփական կարիքներ եւ իրացում), խնայված միջոցների եւ "եկամուտի" կուտակում հատուկ ֆոնդերում՝ համայնքում կայուն էներգետիկ զարգացման, ԷԱ միջոցառումների իրականացման, մասնավոր հատվածի ներգրավման եւ էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումների իրականացման, ինչպես նաեւ Երեւան քաղաքում շուրջ 90 ԲԲՇ-ների տանիքներին ՖՎ վահանակների մոնտաժման, շենքերի ընդհանուր օգտագործման տարածքներում (վերելակներ, շքամուտքեր, բակային տարածքներ) լուսադիոդային լամպերի տեղադրման նպատակով 2018-2022թթ․ տրամադրվելու է մոտ 1,7 մլն․ ԱՄՆ դոլար։ Ծրագրի դորոն է հանդիսանում Եվրոպական միությունը, որը ֆինանսավորելու է նշված գումարի 80%-ը, իսկ մնացած 20%-ը համաֆինանսավորվելու է համայնքների բյուջեներից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը
Արդեն երրորդ տարին է՝ միասին նշում ենք Հարկ վճարողի օրը: Պետական տոնացույցում Հարկ վճարողի օր ունենալը նպատակ ունի արժևորել այն կարևոր…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Ամենաշատ