News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի հետ սահմանին Արաքս գետի ափապաշտպանման աշխատանքները դադարեցվել են, քանի որ չի հաջողվել համաձայնություն ձեռք բերել  իրանական կողմի հետ: Այս մասին  դեկտեմբերի 14-ին՝ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ, լրագրողներին հայտնեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։  

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք  Ռուսաստանի սահմանապահ զորքերը կարող են թույլ չտալ շինարարությունը, նա պատասխանեց, որ հարցը սխալ է հասկացվել, եւ խոսքը Ռուսաստանի սահմանապահների մասին չէ։ «Ռուսական կողմը հանդես է գալիս մեր կողմից, մենք չենք կարողանում շարունակել աշխատանքները, քանի որ  իրանական կողմի հետ համաձայնություն ձեռք չի բերվել»,-նշեց նա։

«Պայմանագրով ընդհանուր 12,2 միլիոնի աշխատանքներ են նախատեսված, որի հիմնականը՝ 9-5 միլիոնի աշխատանքը, ավարտվել է. քանի որ իրանական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են եւ այս տարի չեն ավարտվելու, ստիպված պայմանագիրը ավարտում ենք, որ շինարարը տույժ-տուգանքների տակ չընկնի»,-նշեց նա:

 Արդեն Հարությունյանը հավելեց, որ տեքստում վրիպակ կա, ռուսասկան կողմը որեւէ խնդիր չի ստեղծում․ «Մենք բանակցում ենք իրանական կողմի հետ, եթե իրանական կողմը համաձայնություն չի տալիս, նշանակում է, որ թելը կտրվում է»։

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը նշեց նաեւ, որ խոսքը 40 մետրի մասին է․«Ափապաշտպան աշխատանքների արդյունքում գետի հունը փոխվում է, եւ իրանական կողմը ունի առարկություններ, քանի որ գետը թեքվում է դեպի մեր կողմը»:

Նա եզրափակեց իր խոսքը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ ռուսական սահմապահների հետ որեւէ խնդիր չկա, իսկ ռուսական կողմի ներգրավածությունն ինքնիշխանության խնդիր չի առաջացնում․ «Ռուսական կողմն է սահմանը պահում, նա պետք է ներգրավված լինի բանակցություններում։ Այստեղ ինքնիշխանության խնդիր չկա»։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շրջանակում էր ընդգրկվել Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի կարիքների համար ստորագրված պայմանագիրը դադարեցնելու հարցը:

Որոշման նախագծին կցված հիմնավորման մեջ այսպես է բացատրված իրավիճակը․ «Քանի որ վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը, եւ մեր ափամերձ տարածքները հսկվում են ՌԴ-ի 2393 սահմանապահը զորամասի կողմից, ուստի անհրաժեշտ էր ձեռք բերել համաձայնություն կողմերի միջեւ նշված հատվածում աշխատանքների կատարման եւ ավարտման համար։ Սակայն աշխատանքային կարգով հանդիպումների ընթացքում հնարավոր չի եղել արդյունավետ համագործակցել եւ կողմերի միջեւ համաձայնություն ձեռք չի բերվել։ Հիմք ընդունելով վերոշարադրյալը եւ այն հանգամանքը, որ կողմերից անկախ գործոնների ազդեցության հետեւանքով հնարավոր չէ կատարել պայմանագրային պարտավորությունները՝ անհրաժեշտություն է առաջացել պայմանագիրը սահմանված կարգով դադարեցնել»:

Նշենք, որ այսօր ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր. «Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված, սակայն չզեկուցվող հարցերի թվում մի ուշագրավ նախագիծ կա: Նախագծով առաջարկվում է գնման մի պայմանագիր դադարեցնել: Իսկ այդ պայմանագրով նախատեսվում էին Սյունիքի մարզում Երեւան-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոմայրուղու 379-200 կմ երկարությամբ հատվածում Արաքս գետի ափի շուրջ 40 մետր երկարությամբ հատվածի վթարային վիճակի վերացման աշխատանքների նախապատրաստական բոլոր փուլերը:

Սակայն այս շինաշխատանքները անհնարին են դարձել, քանի որ, ըստ կառավարությունում ներկայացված հիմնավորման, վերոնշյալ հատվածը Արաքս գետով սահմանակից է Իրանին, եւ մեր ափամերձ տարածքները հսկվում է ՌԴ-ի 2393 սահմանապահ զորամասի կողմից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ