Քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող օտարերկրացիները եւ արտասահմանում հարազատներ ունեցող անձինք կկարողանան կապ հաստատել իրենց մտերիմների հետ տեսազանգի միջոցով: Համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը կայացրել է դեկտեմբերի 14-ի հերթական նիստին: Նախագիծը ներկայացրել է Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Մասնավորապես, դատապարտյալներին, ինչպես նաեւ քննչական մեկուսարաններում գտնվողներին հնարավորություն կտրվի 2 անգամ կապ հաստատել իրենց հարազատների հետ 20 րոպե տեւողությամբ տեսազանգի միջոցով:
Համապատասխան կետը կներառվի «ՀՀ քրեակատարողական ծառայության, նախնական կալանքի վայրերի եւ ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգերի հաստատման մասին» ՀՀ Արդարադատության նախարարության 2006 թվականի որոշման մեջ:
Նախարարի խոսքով՝ տեսազանգը անհրաժեշտ է նրանց, ում հարազատները ապրում են արտասահմանում եւչեն կարող այցելել իրենց կամ զանգահարել հեռախոսով: