News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը չի ճանաչում Հյուսիսային Կորեան որպես միջուկային տերություն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Նախագահի խոսքով՝ Արեւմուտքը հրահրել է Փհենյանին դուրս գալ զենքի վերաբերյալ համաձայնագրերից:

«Հյուսիսային Կորեան Լիբիայի եւ Իրաքի պատմությունից հետո այլ ելք չի տեսնում եւ պաշտպանվում է: ԱՄՆ-ն խոստացել էր զորավարժություններ չանցկացնել, սակայն իր խոստումը չպահեց: Դրանից հետո Փհենյանը հրթիռների փորձարկումներ անցկացրեց», - ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ Կենտրոնական հետախուզական վարչությունը ամեն ինչ չէ, որ գիտի Հյուսիսային Կորեայի մասին, իսկ մեկ հյուսիսկորեական հրթիռի գործարկումը կարող է շատ լուրջ հետեւանքներ ունենալ:

Նա նաեւ ընդգծել է, որ Վաշինգտոնը նախօրեին ԿԺԴՀ-ի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն է հայտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ