News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հինգշաբթի առավոտյան Հունաստանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա են հարձակվել «Ռուբիկոն» խմբավորման անարխիստները՝ ի նշան բողոքի Եմենում ռմբակոծությունների դեմ. անարխիստները կոտրել են պահատնակը եւ ինչ-որ առարկաներ նետել դիվանագիտական առաքելության տարածք, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Հարձակմանն առնվազն 6 մարդ է մասնակցել, որոնք եկել են մոտոցիկլետներով:

«Ռուբիկոնի» հայտարարության մեջ նշված է, որ խմբավորումը բողոքում է Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի հաստատած ֆեոդալական օրենքների դեմ, դրանք ամբողջ Մերձավոր Արեւելքում տարածելու փորձերի եւ մնացյալ աշխարհ արտահանելու մտադրությունների դեմ:

Հայտարարության մեջ նշված է, որ այն, ինչ անում է, այսպես կոչված, «Իսլամական պետությունը», Սաուդյան Արաբիայում տեղի է ունենում տասնամյակներ շարունակ՝ ամբողջ «քաղաքակիրթ աշխարհի» աչքերի առաջ. մարզադաշտերում գլուխներ եւ ձեռքեր են կտրում, կանանց են նվաստացնում, նույնասեռականներին են ոչնչացնում: Այս երկրում ստրկությունը վերացել է միայն 1962 թվականին, բայց վերացվել է միայն թղթի վրա, իսկ տնտեսական միգրանտներն ապրում են իրական ստրկության պայմաններում:

«Սաուդյան Արաբիան միջազգային հանդուրժողականությունը գնում է՝ նավթադոլարներով վճարելով»,- նշված է անարխիստների հայտարարությկան մեջ, որոնք քննադատել են սաուդցիներին զինամթերք վաճառելու Հունաստանի կառավարության ծրագրերը:

Հայտարարության մեջ առանձնահատուկ նշված է, որ սաուդյան թագավորությունը «Եմենում անհասկանալի պատերազմ» է վարում, որտեղ իսկական դժոխք է ստեղծվել տասնյակ հազարավոր մարդկանց համար: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ