News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը պահուստային ֆոնդից 31,9 մլն դրամ է հատկացրել Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի ստեղծման համար:

Համապատասխան որոշումը կայացվել է դեկտեմբերի 14-ին կայացած ՀՀ կառավարության նիստին: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

Կենտրոնը ստեղծվելու է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատի կրթության ուսումնասիրման կենտրոնի եւ հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիայի» հիման վրա:

Ինստիտուտի ստեղծման նպատակն է շախմատի կրթական գործընթացում հոգեբանական, սոցիոլոգիական եւ մանկավարժական ուսումնասիրությունների անցկացումը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահն է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ