News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցը անհատույց օգտագործման իրավունքով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին հանձնելու որոշումը բնականոն է։ Այդ մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան նշել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից։

Կառավարության այսօրվա որոշմամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Մեղրի եւ Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցը, որի ընդհանուր արժեքը կազմում է 1 մլրդ 279 մլն 169 հազար 136 ՀՀ դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ կառավարությունը՝ հաշվի առնելով նշված տարածքների գազամատակարարման կարեւորությունը, անհրաժեշտ է համարում նշված գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:

Մեկնաբանելով կառավարության որոշումը՝ ընկերությունից հայտնեցին, թե քանի որ «Գազպրոմ Արմենիա»-ն ունի համապատասխան տեխնիկա, սարքավորումներ, մասնագետներ, ինչպես նաեւ բազմամյա փորձ բնական գազի բաշխման եւ փոխադրման ցանցերի շահագործման, սպասարկման, նորոգման, կառուցման ու վերակառուցման, արդիականացման ոլորտում, նման որոշումը բնականոն է:

«Ի դեպ, սա առաջին դեպքը չէ: Օրինակ հիշեցնենք, որ կառավարության 2008 եւ 2010 թվականների որոշումներով այն ժամանակ դեռ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխանցվել էին համապատասխանաբար շուրջ 560 եւ շուրջ 450 կմ երկարությամբ գազատարներ, որոնք տեղակայված են Հայաստանի ավելի քան 210 համայնքներում:

Իսկ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ՀՀ հանրային ծառայություները կարգավորող հանձնաժողովի որոշումներով տրված լիցենզիաներին համապատասխան իրականացնում է բնական գազի բաշխման եւ փոխադրման համակարգերի շահագործումը, տեխնիկական սպասարկումը եւ նորոգումը՝ միաժամանակ ապահովելով անխափան, անվտանգ եւ հուսալի գազամատակարարում:

Հավելենք նաեւ, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես լիցենզավորված անձի բացառիկ իրավունք է տրվում իրականացնելու գազամտակարարման համակարգի օպերատորի, ինչպես նաեւ բնական գազի բաշխման գործունեություն Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում»,- նշել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Հասարակայնության եւ ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Ամենաշատ