News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հրազդանում փետրվարին 11–ամյա Գեղեցիկի մահվան դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է:

NEWS.am-ի տեղեկություններով, դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացության համաձայն՝ բժշկուհի Մարինե Հակոբյանը մասնագիտական որեւէ անփութություն կամ անբարեխղճություն չի դրսեւորվել: Փորձաքննության եզրակացության ստացումից հետո նախաքննական մարմինը որոշում է կայացրել քրեական գործը կարճել:

Նշենք, որ մահացած աղջնակի հարազատները մեղադրում են Հրազդանի բժշկական կենտրոնի մանկաբույժ Մարինե Հակոբյանին: Երեխայի տատիկը մասնավորապես պատմել էր, որ Գեղեցիկը հունվարին թեթեւ առողջական խնդիրներ է ունեցել, Հրազդանի բժշկական կենտրոնում հանգստացրել են, թե լուրջ խնդիր չկա։

«Որոշ ժամանակ անց երեխան նորից թույլ էր իրեն զգում, գնացինք ու մանկաբույժ Մարինե Հակոբյանը կաթիլային միացրեց, որից հետո երեխայի վիճակը կտրուկ վատացավ ու գնաց ձեռներիցս»,– ասել էր երեխայի տատիկը։

Դիահերձմամբ պարզ է դարձել, որ 11–ամյա աղջիկը ոչ մի հիվանդություն չի ունեցել։ Նրանք համոզված են, որ «Դեքսամեթազոնն» է քայքայել երեխայի օրգանիզմը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ