News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի իր էջում հրեաներին շնորհավորել է հրեական Հանուկա տոնի առթիվ։

Կարո Փայլանը գրել է. «Մաղթում եմ, որ վառվող ամեն մոմ մեր տարածաշրջանում խաղաղություն բերի։ Շնորհավոր Հանուկայի տոնը»։

Նշենք, որ Հանուկան հրեական տոն է՝ նվիրված Երուսաղեմի Երկրորդ սուրբ տաճարին նվիրվածությանը, երբ Մակաբայեցիներն ապստամբեցին Սելեւկյանների կայսրության դեմ։

Հանուկան տոնում են ութ օր ու գիշեր՝ սկսելով հրեական քիսլեվ ամսի 25-րդ օրից, որը կարող է համընկնել նոյեմբերի վերջից մինչեւ դեկտեմբերի վերջը հանդիպող ժամանակահատվածին։ Այս տոնը հայտնի է նաեւ որպես Լույսերի եւ նվիրվածության տոն։ Տոնը սկսում են 9-տեղանոց մոմակալի կամ մենորայի մեկ մոմը վառելով եւ շարունակելով ամեն հաջորդ օրվա երեկոյան եւս մեկական մոմ վառելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ