News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեկտեմբերի 13-ին Վանաձոր քաղաքի բնակչին էլեկտրաքարշի կողմից վրաերթի ենթարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: NEWS.am-ը Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ նախնական տվյալներով՝ 2017 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Վանաձոր-Արջուտ վազուրդի 2657-րդ կիլոմետրի 8-րդ պիկետում, մեքենավարն իր վարած էլեկտրաքարշով վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակչին՝ ծնված 1967թ., որի հետեւանքով վերջինս մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով Վանաձոր քաղաքի 50-ամյա բնակիչը ճանաչվել է տուժող, պարզվել է մեքենավարի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1972թ.:  Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների՝ Վանաձոր քաղաքի 50-ամյա բնակիչը հաշվառված է եղել «Լուռու հոգենյարդաբանական դիսպանսեր» ՓԲ ընկերությունում՝ «Արտահայտված դեբիլություն, խոսակցության խանգարում» ախտորոշումով եւ ունեցել է լսողության խանգարում: Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողի հագուստները, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վանաձորում գնացքի տակ քաղաքացի է ընկել եւ տեղում մահացել։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել տավրոս թաղամասի հատվածում։ Նախնական տեղեկություններով, գնացքը բախվել է ռելսերի վրայով քայլող տղամարդուն: Մեր տեղեկություններով, մահացածը 1967թ. ծնված Ս.Գեւորգյանն է, Վանաձոր քաղաքի բնակիչ։

Նշենք, որ վերջին ամիսներին սա արդեն երրորդ դեպքն է Վանաձորում, երբ գնացքի տակ քաղաքացի է ընկնում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ