News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ջավախքի Նինոծմինդա քաղաքի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանը պնդում է, որ «Ազատ Վրաստան» կուսակցության հայտարարությունը, թե ինքը Հայաստանի քաղաքացի է, չի համապատասխանում իրականությանը: NEWS.am-ի հետ զրույցում Սմբատ Կյուրեղյանը նշեց, որ կուսակցության հայտարարությունը լուրջ չի ընդունում եւ չի ցանկանում այն մեկնաբանել:

«Հայաստանի քաղաքացուն ո՞վ աշխատանք կտա Վրաստանում, դրանք փողոցային, աբսուրդ խոսակցություններ են եւ բնականաբար, դրա վերաբերյալ խոսակցություններ չեն կարող լինել: Այդպիսի անմիտ հարցեր չենք քննարկում, այդ հայտարարությունը մեզ ցեխը գցելու վարիանտ է»,-ասաց նա:

Սմբատ Կյուրեղյանը նշեց, որ 4 տարի առաջ եւս նման հարց բարձրացվել է, եւ որոշ ժամանակ անց փակվել, որովհետեւ նման հարց բարձրացնելու հիմք չի եղել:

Նշենք,ո ր Վրաստանում «Ազատ Վրաստան» կուսակցությունը հայտարարել է, որ Ջավախքի Նինոծմինդայի շրջանի 8 պաշտոնյաները Հայաստանի քաղաքացիներ են: Կուսակցությունը պահանջում է զրկել նրանց քաղաքացիությունից ու պաշտոններից: Նրանք են Սմբատ Կյուրեղյան, Վաղինակ Արզումանյան, Արարատ Նանայան, Մկրտիչ Նանայան, Գրիգորի Շամիլյան, Անդրանիկ Մկրտչյան, Սեդա Դարբինյան եւ Վաղինակ Ղազարյան: Այս ցանկից, 6 մարդ Սակրեբուլոյի պատգամավոր է ընտրվել «Վրացական երազանք» կուսակցությունից, Վաղինակ Ղազարյանը նույնպես պատգամավոր է, բայց այլ` «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունից ու Արարատ Նանայանը պարզապես տեղական իշխանությունների աշխատակից է:

«Ազատ Վրաստան» կուսակցությունը պաշտոնապես դիմել է Վրաստանի Արդարադատության նախարարությանը եւ Պետական անվտանգության ծառայությանը`խնդրելով այդ քաղաքացիներին զրկել իրենց լիազորություններից, բացատրելով, որ նրանք խախտել են Վրաստանի Սահմանադրությունը:

Տպել
Ամենաշատ