News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելության (ԿԽՄԿ) ներկայացուցիչները այցելել են Լեռնային Ղարաբաղում պահվող Ադրբեջանի քաղաքացիներին: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է ԼՂՀ-ում ԿԽՄԿ-ի առաքելության մամուլի ծառայության ներկայացուցիչ Էթերի Մուսայելյանը:

«Դեկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հերթական անգամ այցելել է ադրբեջանցի կալանավորներին, որոնք ձերբակալվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության առնչությամբ: ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով շարունակում է այցելել հակամարտության առնչությամբ ձերբակալված անձանց: Իր մանդատի համաձայն՝ ԿԽՄԿ-ն այցելում է կալանավորներին՝ կալանքի տակ պահման պայմանների, նրանց հանդեպ վերաբերմունքի մոնիթորինգի նպատակով, ինչպես նաեւ՝ որպեսզի բանտարկյալները հնարավորություն ունենան շփվել հարազատների հետ»,- նշեց Էթերի Մուսայելյանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ-ում պահվում է Ադրբեջանի երեք քաղաքացի` Շահբազ Գուլիեւը եւ Դիլհամ Ասկերովը, որոնց դեմ դատական որոշում կա, ինչպես նաեւ զինծառայող Էլնուր Հուսեյնզադեն, որի նկատմամբ հետաքննությունը դեռ շարունակվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ