News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հաջորդ շաբաթ կայցելի Եգիպտոս եւ Իսրայել, չնայած հանդիպման մերժումներին եւ լարվածությանը, որն առաջացել էր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման հետեւանքով, հաղորդում է AFP-ն:

Այցելությունը սկսվում է դեկտեմբերի 19-ին: Նա կժամանի Կահիրե եւ Երուսաղեմ ԱՄՆ քաղաքականության կտրուկ փոփոխության կապակցությամբ բողոքների եւ դիվանագիտական լարվածության ֆոնին:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հրաժարվել էր հանդիպել Փենսի հետ: Մի օր առաջ նա ասել էր, որ ԱՄՆ-ն այլեւս դերակատարում չունի խաղաղ գործընթացում (իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ):

Այցի ընթացքում Փենսը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի եւ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ