News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Էկոլուրի» տեղեկացմամբ՝ Երեւանում դելֆինարիումի բացման օրը` դեկտեմբերի 24-ին, ուկրաինացի էկոլոգները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել Կիեւում: Այս մասին հայտնում է էկոլոգիական հասարակական դաշինքը: Կիեւի էկոլոգների նամակում նշված է, որ այդ կերպ նրանք ցանկանում են աջակցել հայ գործընկերներին` ովքեր հանդես են գալիս ի պաշտպանություն դելֆինների, Երեւանի քաղաքապետարանի եւ Հայաստան դելֆինների ներկրումը ապահովող «Ներում» ընկերության անօրինական գործողությունների դեմ:  

Իրենց հերթին հայ ակտիվիստները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել նույնպես դեկտեմբերի 24-ին` ժամը 13:00-ին, Կոմիտասի անվան զբոսայգում, դելֆինարիումի հարեւանությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ