News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԵՄ հետ համաձայնագիրը առանձին գործընթաց է, իսկ վիզաների պահանջի վերացումը այլ գործընթաց է։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ԵՄ հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին

«Ուզում եմ բոլորին հասկանալի լինի, նորմալ համաձայնագիրը առանձին գործընթաց է, իսկ վիզաների պահանջի վերացումը այլ գործընթաց է։ Դրանք, ամենայն հավանականությամբ, կապված են իրար հետ, բայց ստորագրել նոր համաձայնագիր չի նշանակում, որ ինքնին սկսվեց մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացը։

Գագաթնաժողովի ժամանակ եղավ կարծիք, որ երեւի անհրաժեշտ է սկսել երկխոսություն այս առումով։ Կարծում եմ՝ հաջորդ տարվա հենց առաջին կեսին մենք կսկսենք երկխոսությունը, այդտեղ եւս բազմաթիվ խնդիրներ կան, տեւական պրոցես է։ Եթե լավ աշխատենք, կարծում եմ՝ երկու-երեք տարի հետո հնարավոր կլինի հասնել վերջնանպատակին»,- նշել է նախագահը։

Խոսելով ԵՄ երկրներ ապրանք արտահանելու հնարավորության մասին՝ Սարգսյանը նշել է, թե առնվազն 6200 ապրանքատեսակների գծով մենք ԵՄ-ում ունենք արտոնյալ պայմաններ։ «Դրանք մաքսազերծվում են զրոյական կամ էապես ցածր դրույքաչափերով։ Իհարկե, համաձայնագիրը ավելի նպաստավոր պայմաններ է ստեղծում։ Բայց կարեւորը ապրանք արտադրելն է։ Մենք պետք է կարողանանք շատ, որակյալ եւ մրցունակ ապրանք արտադրել։ Եւ այն ժամանակ արտահանումների համար որեւէ խոչընդոտ լինել չի կարող»- ասել է նա՝ հավելելով, որ ով արտադրում է որակյալ ապրանք, հանգիստ վաճառում է ապրանքը թե ԵՄ, թե ԵԱՏմ, թե այլ շուկաներում։

Խոսելով ԵՄ համաձայնագրում ղարաբաղյան գործընթացի մասին ձեւակերպումների մասին՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայանպաստ ձեւակերպումները օրենքի ուժ են ստանալու ԵՄ երկրներում համաձայնագրի վավերացումից հետո։ «Փաստաթղթում հստակորեն նշվում են այն երեք սկզբունքները, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափն առաջարկել է կողմերին։ Այս փաստաթղթի կարեւորագույն հատվածներից մեկն է սա»,- ասել է նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ