News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել։ Բանակցությունները կրակոցներ չեն սիրում»։ Այդ մասին «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին։

«Վերջին երկու տարում մենք հանդիպումներ ենք ունեցել Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, ունեցել ենք պայմանավորվածություններ։ Եւ հիմա պրոցեսը գնում է երկու ուղղությունով։

Առաջին ուղղությունն այն է, որ պետք է լարվածությունը թուլացնել, մեխանիզմներ ստեղծել հետաքննության, որը կբերի փոխվստահության որոշակի մթնոլորտի, որից հետո հնարավոր կլինի ավելի խորանալ փաստաթղթի դրույթների շուրջ։ Ես մի քանի անգամ ասել եմ՝ հնարավոր չէ մի ձեռքով բանակցել, մյուսով կրակել։ Բանակցությունները կրակոցներ չեն սիրում։ Այդպիսի պայմաններում հնարավոր չէ գալ ինչ-որ համաձայնության»,- ասել է նախագահը։

Նրա խոսքով, մարդկային զոհերը միշտ ցավալի են եւ նյարդային մթնոլորտ են մտցնում բանակցային պրոցեսում։ «Հանդարտ մթնոլորտում պետք է կշռադատել յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր բառը, որ հնարավոր լինի գալ համաձայնության»,- նշել է նա։

Հարցին, թե ինչ է առաջարկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տարածաշրջանային այցերի ընթացքում, Սարգսյանը պատասխանել է. «Որեւէ հայեցակարգային առաջարկություն չկար։ Ընդհանրապես նոր առաջարկություն չկար։ Հայ-ռուսական հարաբերությունների օրակարգն այնքան հարուստ է, որ այցերի ընթացքում միայն Ղարաբաղի հարցը չենք քննարկում։ ՌԴ ԱԳ նախարարը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո է հնարավոր կարգավորել կոնֆլիկտը»։

Ներկայացնելով կարգավորման իր տեսլականը՝ նախագահը նշել է. «Շփման գծում պետք է հանդարտություն տիրի։ Զոհերը պետք է բացառվեն։ Մարդաորսը, որ կա այսօր, պետք է բացառվի։ Դա կստեղծի որոշակի մթնոլորտ, փոխվստահություն։ Եթե պայմանավորվածությունները չես կատարում մեկ անգամ, սկսում է անվստահության որդը կրծել, խորանում է այդ անվստահության մթնոլորտը»,- նշել է նախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ